«Իմպուլսի» նախկին կիսպաշտպան Զավեն Բադոյանը ընդգրկվել է «ԲԱՏԷ» Եվրոլիգայի հայտացուցակում

Բելառուսի չեմպիոն Բորիսովոյի «ԲԱՏԷ»-ն, որի կազմում հանդես է գալիս «Իմպուլսի» նախկին ֆուտբոլիստ, 23-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանը փետրվարի 14-ին Գրոդնոյում եվրոլիգայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալի թուրքական «Ֆեներբախչեին»: Այս թիմերի պատասխան հանդիպումը փետրվարի 22-ին կկայանա Ստամբուլում: Երեկ, «ԲԱՏԷ»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ հայտնի դարձավ, որ բելառուսական ակումբը ՈՒԵՖԱ է ներկայացրել եվրոլիգայի հանդիպումներին մասնակցող «ԲԱՏԷ»-ի խաղացողների հայտացուցակը: Վերջինիս մեջ ընդգրկված 32 ֆուտբոլիստների թվում է նաեւ նոր մրցաշրջանում արդյունավետ խաղ ցուցադրող ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով հայտավորված է 11 համարով: Ընդ որում «Իմպուլսի» նախկին խաղացողը ընդգրկված է «ԲԱՏԷ»-ի հիմնական կազմի՝ «A» խմբի 23 ֆուտբոլիստների շարքում: «Բատէ»-ն հունվարի 31-ից Թուրքիայում ուսումնամարզական հավաքի է, որը կտեւի մինչեւ փետրվարի 11-ը: «ԲԱՏԷ»-ն այստեղ փետրվարի 4-ին ստուգողական խաղում կմրցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», իսկ փետրվարի 9-ին էլ՝ բուլղարական «Լիտեքսի» հետ:

Comments

comments

Powered by Facebook Comments