Այսօր «Իմպուլսը» «Բանանցի» արհեստական խոտածածկով մարզադաշտում իր երկրորդ ստուգողական հանդիպումը անցկացրեց նորաստեղծ «Ուրարտուի» հետ եւ հաղթեց խոշոր՝ 3:0 հաշվով: Հանդիպմանը «Իմպուլսի» կազմում մասնակցեցին բոլոր 4 լեգիոներները՝ Իլիասու Ալհասանը, Ֆիլիպ Տիմովը, Մաքսիմ Պուզանովը եւ Դիեգո Կաստրոն: Բացակայում էին վնասվածք ստացած Նարեկ Դավթյանը, ով հունվարի 29-ին մեկնել է Մյունխեն բուժզննման եւ Նորայր Գյոզալյանը: Հենց խաղասկզբից նախաձեռնությանը տիրեց «Իմպուլսը» եւ շուտով կարողացավ երկու գոլի հեղինակ դառնալ: Նախ 11մետրանոց հարվածով խաղի հաշիվը բացեց Արթուր Բարսեղյանը, իսկ այնուհետեւ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ֆիլիպ Տիմովը: Երկրորդ կեսի հենց սկզբում Արթուր Բարսեղյանը այս խաղում 2-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:0: Երկրորդ կեսում «Իմպուլսի» կազմը գրեթե ամբողջովին փոխվեց, խաղադաշտ դուրս եկավ «Իմպուլսում» փորձաշրջան անցնող 18-ամյա կիսապաշտպան Անդրանիկ Շահգելդյանը, ինչպես նաեւ մի քանի պատանի ֆուտբոլիստներ: Այնուամենայնիվ, «Իմպուլսի» առավելությունը բացահայտ էր եւ խաղի հաշիվը կարող էր շատ ավելի մեծ լինել, սակայն նոր գոլ չգրանցվեց: Սա այս տարի «Իմպուլսի» տոնած առաջին հաղթանակն էր: Հաջորդ ընկերական հանդիպումը «Իմպուլսը» կանցակցնի իր 1-ին ուսումնամարզական հավաքի վերջին օրը՝ փետրվարի 5-ին ՀՀ չեմպիոն «Ուլիսի» հետ:
Comments
Powered by Facebook Comments


